Tuesday, August 28, 2012

Samsung-ի նոր Noteատետրը

Վերջերս Samsung ընկերությունը ներկայացրեց իր հերթական պլանշետը, որը պատկանում է Galaxy ընտանիքին:
Նոր պլամշետը առանձնանում է իր նախորդներից նոր դիզայնով, որի շնորհիվ այլևս օգտագործողները չեն կարողանա շփոթել Samsung-ի և Apple-ի արտադրանքները:
Մյուս կարևոր տարբերությունը, որն ունի պլանշետը դա Note անվանումն է, որը հուշում է, որ սա Samsung Galaxy Note-ի «մեծացած» տարբերակն է, և եթե առաջինը չէր կողմնորոշվում սմարթֆոն է թե՞ պլանշետ, ապա այս մեկը, հաստատ կարելի է ասել, պլանշետ է:
Պլանշետի մեջ ներդրված են նկարելու և տեքստերի հետ աշխատելու համար անհրաժեշտ մի շարք ծրագրեր, որոնք անտարբեր չեն թողնի ոչ միայն սկսնակներին, այլև փորձառու նկարիչներին: S Pen կոչվող սթայլուսը տեղավորվում է պլանշետի աջ կաղմում և հանելուց ավտոմատ կերպով էկրանի աջ մասում բացում է սթայլուսով աշխատելու ծրագրերի ցուցակը:
Երրորդ կարևոր առանձնահատկությունը, որը դեռևս չկա ոչ մի այլ պլանշետում` միաժամանակ մթ պատուհանների հետ աշխատելու հնարավորությունն է: Այս ֆունկցիան հնարավորություն է տալիս միաժամանակ իրար կողք կողքի բացել 2 ծրագիր և լիարժեք կերպով օգտագործել դրանք: Չնայած, որ այդ ռեժիմում աշխատող ծրագրերի քանակը սահմանափակ է, Samsung-ից խոստանում են մոտակա ժամանակներում ավելացնել դրանց քանակը:

No comments:

Post a Comment

Blog Archive