Tuesday, August 28, 2012



Սկսվել է 13 դյույմանոց Retina դիսփլեյների  արտադրությունը MacBook Pro-ի համար

Երբ WWDC 12-ի ընթացքում ներկայացվեց նոր 15 դյույմանոց  MacBook Pro-ն, պարզ դարձավ, որ 13 դյույմանոց մոդելը ևս պետք է ստանա գերպարզ RETINA դիսփլեյ: Բայց երբ?
Վերջերս հեղուկ բյուրեղյա էկրանների ոլորտում հայտնի անալիտիկ Ռիչարդ Շիմը (Richard Shim) հայտնեց. «13 դյույմանոց MacBook-երի դիսփլեյների արտադրությունն արդեն սկսվել է: Դրանք ունեն 2560x1600 կետ խտություն և արտադրվում են Samsung-ի, LG-ի և Sharp-ի գործարաններում: Ընդ որում, դրանք նախատեսված են հենց «Pro» մոդելների համար, այլ ոչ «Air»:
Նշեմ, որ MacBook Pro RETINA-ների ներկա 15 դյույմանոց մոդելներն ունեն 2880X1800 կետ խտություն:

No comments:

Post a Comment

Blog Archive