Wednesday, August 29, 2012

The Raven` նոր դետեկտիվ Unwritten Tiles-ի հեղինակների կողմից

Gamescom 2012-ի ընթացքում King ART ընկերությունը հայտարարեց The Raven դետեկտիվի ստեղծման մասին:
The Raven-ը խաղացողներին կտեղափոխի անցյալ դարի 60-ականների Եվրոպա: Այստեղ խաղացողները պետք է գտնեն տարօրինակ մի գողի` Ագռավ անունով: Թրեյլերում այդ չարագործը բրիտանացի ոստիկանի և թանգարանի աշխատողի քթերի տակից տանում է «Սֆինքսի աչք» կոչվող զմրուխտը: Հավանաբար հենց դրանց փոխարեն էլ պետք է խաղանք: 
The Raven-ը ստեղծվելու է PC, Mac-ի և նոր սերնդի կոնսոլների համար: Թողարկման ամսաթիվը հայտնի չէ: Հույս ունենանք,որ խաղը ավելի լավը կլինի քան այս ընկերության նախորդ խաղերը:

No comments:

Post a Comment

Blog Archive