Tuesday, August 28, 2012

IdeaTab A2109 9" պլանշետ Lenovo ընկերության կողմից ընդամենը $299-ով

Այսօր Best Buy-ում հայտնվել է նոր պլանշետ չինական Lenovo ընկերության կողմից` IdeaTab A2109: $299 գնի դիմաց առաջարկվում է բավականին հետաքրքիր սարք`9" էկրանով 800x1280 կետ խտությամբ, 4 միջուկանոց Nvidia Tegra 3 պրոցեսորով 1.2ԳՀց հաճախականությամբ, 1ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 16ԳԲ հիմնական հիշողությամբ, Bluetooth-ով, WiFi-ով, 3ՄՊ և 1.3ՄՊ տեսախցիկներով:
Բացի այդ կա նաև microHDMI ելք:
Սարքի հաստությունը կազմում է 12.7մմ, իսկ քաշը ընդամենը 400գ է: Իհարկե, այս ամենն աշխատում է Android 4.0 ICS-ով:
Սարքի վաճառքը կսկսվի մյուս ամսին: Սպասվում է նաև 7" մոդել, որը կարող է մրցակից դառնալ Google Nexus 7-ին:

No comments:

Post a Comment

Blog Archive