Monday, August 27, 2012


Microsoft-ի նոր օպերացիոն համակարգը

2012թ-ի հոկտեմբերի 26-ից կսկսվի Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի վաճառքը:
Windows-ի նոր տարբերակը ստացել է Windows 8 անվանումը, որը օգտագործողներին է ներկայանում միանգամայն նոր ինտերֆեյսով:
Այսպես, համակարգիչը միացնելով օգտագործողը տեսնելու է ոչ թե աշխատանքային սեղանը (desktop), Windows-ի նախկին տարբերակների նման, այլ ձևափոխված և նոր տեսք ստացած Start մենյուն, որը ստեղծման նախնական շրջանում ստացավ Metro անվանումը, սակայն հետագայուն որոշակի իրավաբանական մակարդակի խնդիրներից հետո փոխվեց և սկսեց կոչվել «Windows 8 Style user interface»(Windows 8-ի տեսքի օգտագործողի ինտերֆեյս): Անվանման հետագա փոփոխությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Այն ու ամենայնիվ պահպանվել է նաև օգտագործողներին հարմար ինտերֆեյսը որին կարել է անցնել համապատասխան քառանկյան վրա սեղմելով: Այն համարյա չի փոխվել և նման է Windows 7-ի ինտերֆեյսին:
Նշեմ, որ Microsoft-ը նմանատիպ ինտերֆեյսեր է կիրառում նաև իր մնացած բոլոր խոշոր ծրագրերում` Windows Phone, Xbox 360:
Այս կապակցությամբ էլ Microsoft-ը փոխեց իր լոգոն` վերջին 25 տարիները ընթացքում առաջին անգամ:

No comments:

Post a Comment

Blog Archive