MSI Big Bang Z77 MPower օվերքլոքային մայրական սալիկը սկսել է վաճառվել
Micro-Star International ընկերության լրատվական ծառայությունը հայտնել իր նոր մոդելի մայրական սալիկի մասսայական վաճառքների մասին:
Նոր սալիկը ստեղծվել է MSI Military Class III ֆիրմային ռազմական բարձրակարգ կոմպոնենտների հիման վրա: Պլատֆորմը հիմնված է Intel Z77 Express միկրոսխեմաների վրա, ունի 16 ֆազային սնուցման ենթահամակարգ և նախատեսված է Intel i3/i5/i7 պրոցեսորների 2-րդ կամ 3-րդ սերունդների համար Socket LGA1155-ով: Սալիկն առաջարկվում է սև գույնով արտահայտված դեղին մասերով և ունի 4 տարբեր ռադիատորներ, որոնցից 3-ը փոխկապակցված են պղնձե ջերմային խողովակներով: Բացի դրանից սարքն ունի`
- 4 240-կապանոց DIMM բնիկներ մինչև 32ԳԲ երկալիքային DDR3 օպերատիվ հիշողության համար
- 3 PCI Express x16 3.0 և 4 PCI Express x1 բնիկներ
- գերարագ SATA III և USB 3.0 բնիկներ
- աուդիոկոդեկ THX TruStudio Pro-ով, որը ապահովում է 7.1 ալիքային HD Audio
- ԳԲ-անոց Ethernet վերահսկիչ
- WiFi և Bluetooth
- Power, Reset և Clear CMOS կոճակներ
Դեռևս նոր սալիկի գինը հայտարարված չէ


No comments:
Post a Comment