Ցուցադրվել է Samsung Galaxy Player 5.8-ը Android 4.0-ով
Samsung ընկերությունն ավելացրեց իր Galaxy-ների ընտանիքը ևս մեկով: Այս անգամ դա ոչ թե սմարթֆոն է այլ նվագարկիչ: Նոր սարքը ստացել է Galaxy Player 5.8 անվանումը և աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich համակարգով, որի վրա դրված է Samsung-ի ֆիրմային TouchWiz ինտերֆեյսը:
Նոր մոդելն ունի 5,8" սեննորային հեղուկ բյուրեղյա էկրան qHD (960x540 կետ) խտությամբ, 3 Մպ հիմնական և 0,3 Մպ առջևի տեսախցիկներ, 16 կամ 32 ԳԲ հիմնական հիշողություն, մինչև 32 ԳԲ microSD հիշողության քարտերով հիշողությունն ընդլայնելու հնարավորություն, ինչպես նաև հնարավորություն միանալու Bluetoth 4.0, Wi-Fi 802,11 b/g/n և GPS անլար ցանցերին:
Samsung-ի նոր արտադրանքի գինը դեռևս հայտնի չէ: Նոր սարքի մասին նոր տվյալներ կհայտարարվեն IFA 2012-ի շրջանակներում անցկացվելիք հարցազրույցի ընթացքում: Բայց Samsung Galaxy Player 5.8-ը Samssung-ի միակ նորությունը չէ: Բոլորն անհամփեր սպասում են Galaxy Note II-ին:


No comments:
Post a Comment