Tuesday, August 28, 2012

LG-ն ներկայացրել նոր առաջատար Android-սմարթֆոն Optimus G

IFA 2012 միջազգային ցուցահանդեսից մի քանի օր առաջ հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է իր նոր առաջատար սմարթֆոնը` LG Optimus G: Այն աշխատում է Androi 4.0 ICS համակարգով և այն առաջին սարքերից է, որոնք աշխատում են նոր Qualcomm Snapdragon S4 Pro APQ 8064 պրոցեսորով, որն ունի 4 Krait միջուկ և Adreno 320 գրաֆիկա:
Նոր սմարթֆոնը բացի շատ հզոր պրոցեսորից ունի նաև 4.7" True HD IPS+ սենսորային դիսփլեյ WXGA խտությամբ (1280x720 կետ), հիմնական 13ՄՊ և առջևի 1.3ՄՊ տեսախցիկներ, 2ԳԲ օպերատիվ հիշողություն, 32ԳԲ հիմնական հիշողություն և 2100մԱժ ծավալով մարտկոց:
Իհարկե նոր սարքն ունի անլար ցանցերին միանալու հնարավորություններ` Bluetoth 4.0, WiFi, USB 2.0 HS պորտ, A-GPS րեսիվեր: Ասում են, որ նոր սմարթֆոնը պետք է աշխատի 4-րդ սերնդի LTE ցանցերում:

No comments:

Post a Comment

Blog Archive