AMD պրոցեսորների գներն իջնում են և նոր AMD FX4130 պրոցեսորը
Advanced Micro Devices (AMD) ընկերությունը թարմացրել է 32 նմ հիմքով Bulldozer ճարտարապետությամբ և Zambezi միջուկով աշխատող պրոցեսորների շարքը և ներկայացրել է նոր մոդել AMD FX4130 անվանմամբ, որը կտեղակայվի AMD FX4100 և AMD FX4170 մոդելների միջև:
Նոր մոդելի հաճախականությունը կազմում է 3,8/3,9 ԳՀց (անվանական/Turbo Care), 2-րդ և 3-րդ մակարդակների ընդհանուր քեշ հիշողությունը կազմում է 8Մբ, իսկ ծախսվող էներգիայի մակարդակը չի անցնում 125 Վտ-ը:
Դրա հետ մեկտեղ, AMD Radeon HD 7000 մոդելային շարքի գրաֆիկական ադապտորների վերջերս տեղի ունեցած գների անկումից հետո, AMD-ն հայտարարեց նաև պրոցեսորների գների իջեցման մասին: Հավանաբար այդ քայլը պայմանավորված է նոր ճարտարապետություններով` Piledriver և APU Trinity պրոցեսորների ստեղծման հետ, որոնք պետք է փոխարինեն Bulldozer և APU Llano պրոցեսորներին:




No comments:
Post a Comment