Monday, August 27, 2012

Google Nexus 7-ում կարողացել են Tegra 3 պրոցեսորը հասցնել ռեկորդային 2 ԳՀց հաճախականության


Այսպիսի տպավորիչ արդյունքի է հասել հայտնի xda-developers ֆորումից օգտվողներից մեկը: NVIDIA Tegra 3 պրոցեսորի գործարանային հաճախականությունը 1,3 ԳՀց է:
Սակայն անհրաժեշտ է նշել, որ 2 ԳՀց հաճախականության տակ պլանշետն աշխատում էր շատ անստաբիլ: Մի շարք բենչմարկեր պարզապես չէին անցնում, իսկ որոշ  ժամանակ աշխատելուց հետո պլանշետն ուժեղ տաքանում էր: 
Նշեմ, որ ոչ բոլոր Google Nexus-ների Tegra 3-ը հնարավոր կլինի հասցնել աշխատանքի այդպիսի հաճախականության, քանի որ անգամ միևնույն մոդելի տարբեր պրոցեսորների արագացման պոտենցիալները տարբեր են: Եվ եթե չեք ուզւմ փչացնել Ձեր Nexus-ը, ապա պետք չէ ռիսկի դիմել:

No comments:

Post a Comment

Blog Archive