IFA 2012` 7" խաղային ICS-պլանշետ ARCHOS GamePad ընդամենը 15 եվրոյով
Այժմ Բեռլինում անցկացվող IFA միջազգային ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվել են մի շարք հետաքրքիր սարքեր: Դրանցից մեկը 7" խաղային պլանշետ ARCHOS GamePad-ն է, որն աշխատում է ICS (Ice Cream Sandwich) համակարգով:
Սարքի առանձնահատկությունն այն է, որ այն օժտված է խաղային պրոցեսն ավելի հարմարավետ դարձնող ֆիզիկական ստեղներով, որոնք դասավորված են էկրանի երկու կողմերում:
Նոր սարքն ունի երկմիջուկանի 1.5 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, Mali 400 MP գրաֆիկա, WiFi մոդուլ և ապահովում է կապ Google Play-ի խաղային օնլայն-սերվիսին: Բացի սրանից սարքն ունի 8ԳԲ հիմնական հիշողություն, MicroSD քարտերի բնիկ, նաև ունի MiniHDMI բնիկ:
Այս պահին սարքի վաճառքի մասին շատ բան հայտնի չէ: Միայն այն, որ դրա գինը Եվրոպայում կլինի 150 եվրո:


No comments:
Post a Comment