Wednesday, August 29, 2012

Samsung Galaxy Note II` Galaxy SIII-ի «կերած-խմած» եղբայրը

Րեպեներ առաջ Բեռլինում անցկացվող IFA 2012 ցուցահանդեսի շրջանակներում Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy Note-ի երկրորդ սերունդը:
Ի տարբերություն նախորդի այն փոխել է իր արտաքին տեսքը և շատ բաներող նմանվել է Galaxy SIII-ին:
Իհարկե այն ունի սթայլուս, որն իր ֆունկցիաներով չի տարբերվում Galaxy Note 10.1-ից, բացի զանգելու ժամանակ նշումներ անելու, նկարների ետևի մասում նշումներ անելու և առանց էկրանին դիպչելու թղթապանակների պարունակությունը դիտելու հնարավորություններից:
Սարքն ունի քառամիջուկ 1.6 ԳՀց Samsung Exynos 4412 պրոցեսոր, 5.5" Super Amoled HD էկրան 1280x720 կետ խտությամբ, 2ԳԲ օպերատիվ հիշողություն և հզոր մարտկոց 3100 մԱժ ծավալով:
Իհարկե այս ամենն աշխատում է Android 4.1 Jelly Bean համակարգով:

No comments:

Post a Comment

Blog Archive