Wednesday, August 29, 2012

Samsung-ի նորությունները IFA 2012-ից

Samsung ընկերությունը չսահմանափակվեց Galaxy Note II-ով միայն և ցուցադրեց միանգամից մի քանի, իր կարծիքով, նորարական սարքեր:
Դրանցից մեկը Samsung Galaxy Camera անվանումը կրող նոր սամսունգյան սմարթ ֆոտողցիկն է: Այն ունի 16.3 ՄՊ 1/2.3 BSI CMOS մատրից, 23մմ-անոց, մինջև 21x օպտիկական զումով ոսպնյակներ, 4.77" սենսորային HD Super Clear Touch դիսփլեյ 308 կետ/դյույմ խտությամբ, 3G, 4G և WiFi ցանցերում աշխատելու հնարավորություն, քառամիջուկ պրոցեսոր, 8ԳԲ հիմնական հիշողություն, MicroSD քարտերի բնիկ, ինչպես նաև նկարահանման սամսունգյան նոր Smart Pro համակարգը: Այս ամենն աշխատում է Android 4.1 Jelly Bean-ով:


Հաջորդ նորությունը Samsung ATIV ընտանիքն էր, որն աշխատում էր Windows 8 և Windows Phone 8 համակարգերով:
Այսպես, առաջինը Smart PC կոչվող սարքն էր, որը նման է հայտնի Asus Transformer-ներին: Սարքն ունի 11.6" HD էկրան և օգտագործողներին է առաջարկվում Windows 8 RT և Windows 8 Pro համակարգերով համապատասխանաբար 2 մոդելներով: Smart PC-ն ունի 1366x768 կետ խտությամբ էկրան, Intel Atom պրոցեսոր, 2ԳԲ օպերատիվ հիշողություն, 128ԳԲ հիմնական հիշողություն, 8ՄՊ տեսախցիկ, HDMI-ելք և 3G/4G ցանցերում աշխատելու ունակություն: 
Հաջորդը Windows Phone 8-ով աշխատող Samsung ATIV S սմարթֆոնն էր: Այն ունի 4.8" սենսորային HD Super AMOLED էկրան և որոշ առումով նման է Galaxy S III-ին: Էկրանն ունի 1280x720 կետ խտություն: Աշխատում է սարքը 1.5 ԳՀց երկմիջուկ պրոցեսորով, ունի 8ՄՊ հիմնական և 1.9ՄՊ առջևային տեսախցիկներ:  Մնացած տվյալները հայտնի կդառնան մոտակա ժամանակներս:
Եվ երրորդը Samsung 9 Series անվանումը կրող նոութբուկն էր, որը, ըստ Samsung-ի, աշխարհի ամենաբարակ նոութբուկն է լինելու: Դեռևս հայտնի է միայն այն, որ նոր նոութբուկն աշխատում է Windows 8 Pro համակարգով, ունի Full HD էկրան և ներդրված MS Office փաթեթ:

No comments:

Post a Comment

Blog Archive