Dropbox-ը մտցրել է երկքայլ ստուգում
Dropbox ծառայությունը, ինչպես և խոստացել էր, իր տվյալների ամպային պահոցի համար մտցրել է երկքայլ ստուգման համակարգ: Ծառայությունը դեռևս հասանելի է միայն նրանց, ովքեր օգտվում են Windows-ի, Mac-ի կամ Linux-ի համար ստեղծված վերջին բետա տարբերակից:
Ստեղծողները հայտնեցին, որ շուտով երկքայլ ստուգման համակարգը հասանոլի կլինի բոլոր օգտագործողներին: Իսկ նրանց համար, ովքեր չեն կարող համբերել, ընկերությունն իր պաշտոնական ֆորումում տեղադրել է մանրամասն հրահանգներ ծառայությունից օգտվելու համար:
Նոր ֆունկցիաները գործնականում փորձելու համար անհրաժեշտ է բեռնել բետա-կլիենտը և միացնել այն օգտագործողի հաշվի (account) կարգավորումներում, անցնելով այս հղումով: Դրանից հետո Dropbox-ը պահանջելու է բոլոր չհայտնաբերված համակարգիչներից օգտվողներից կոդ, որը հնարավոր կլինի ստանալ հատուկ ստուգող ծրագրից կամ տեքստային հաղորդագրության միջոցով:


No comments:
Post a Comment