Tuesday, August 28, 2012


Unreal Engine 3-ը կարող է աշխատել Linux-ում առանց Wine-ի

Անցած տարի Epic Games ընկերությունը հաջողությամբ ներմուծեց իր Unreal Engine 3-ը Adobe Flash Player 11 պլատֆորմի վրա Adobe Stage 3D ցածր մակարդակի API-ի միջոցով, որն ապահովում է լիարժեք 2D և 3D արագացում Flash-ի համար վեբ-դիտարկիչներում և Air միջավայրի համար iOS և Android ծրագրերում:
Այս տարվա սկզբում GDC2012-ի շրջանակներում ընկերությունը ցուցադրեց դիտարկիչում աշխատող Epic Citadel, Dungeon Defenders և Unreal Turnament 3 խաղերը, որոնք հիմնված են Unreal Engine 3-ի վրա: Սակայն Adobe-ն չէր տրամադրում ապարատային արագացում Stage 3D-ով Linux-ի համար: Չնայած, որ Flash-ն աշխատում էր ցանկացած օպերացիոն համակարգում, այն ու ամենայնիվ Linux-ի օգտագործողների համար այն մնում էր անհասանելի:
Այն բանից հետո, երբ Adobe-ն մարտին թողարկեց Flash-ի նոր թարմացումը, բոլորը սկսեցին մտածել Stage 3D-ն ապարատային արագացմամբ էլ երբեք չի գա Linux-ի համար:
Դրությունը փրկեց Google-ը, որը ոչ միայն իր վրա վերցրեց Flash-ի աշխատանքը Linux-ում Chrome դիտարկիչի միջոցով, այլ նաև ներդրեց Stage 3D-ն Linux: Ներկա դրությամբ Stage 3D-ն անջատված է Chrome-ի կարգավորումներից, սակայն օգտագործողները կարող են միացնել այն, որից հետո Unreal Engine-ի Flash ներկայացումները հնարավոր կլինի տեսնել նաև Linux-ում:
Բայց Flash տարբերակը չի կարող ամբողջովին փոխարինել Unreal Engine 3-ը, որը 2007 թ-ին ներդրվեց Linux-ում սակայն որոշ ժամանակ անց Linux-ին սպասարկող սերվերները փակվեցին առանց որևէ պատճառ հայտնելու: Պետք չէ ինչ-որ փոփոխություն սպասել Unreal Engine 4-ի համար: Այժմ Linux-ից օգտվողները կարող են այդ խաղերը խաղալ բացելով Windows-ի կրկնորինակիչ Wine-ի միջոցով:
Սակայն Linux-ից օգտվողներին պետք չէ հուսահատվել, ամենինչ դեռ կարող է փոխվել: Այսպես, վերջերս տարածվել են տարբեր կարծիքներ, ըստ որոնց Windows-ի նոր տարբերակը չափազանց անհարմար է խաղերի համար և խաղերի արտադրությամբ զբաղվող լուրջ ընկերությունները պետք է մտածեն նոր պլատֆորմի վրա տեղափոխվելու մասին: Այդպիսին կարող է հանդիսանալ հենց Linux-ը:

No comments:

Post a Comment

Blog Archive